Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է. Պետդեպ

Մանրամասներ
ա

ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է այս շաբաթ Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության տեղակայման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առկա իրավիճակին:

Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք այս քայլը կօգնի՞ առաջընթաց գրանցել տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու գործում՝ Պետդեպի փոխխոսնակն ասել է.«Մենք հույս ունենք: Եվ դա այն է, ինչի համար պետքարտուղարը և դեսպան Ռիկերը (Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ) և մյուսները այս շենքից շարունակում են պնդել տվյալ թեման քննարկելիս: Չեմ ցանկանում գործընթացից առաջ ընկնել, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղ լուծումն ու լուծումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև»։