Մերկելը կջնջի Facebook-յան իր էջը

Գերմանիայի կանցլերն այլևս չի տեսնում դրա անհրաժեշտությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պատրաստվում է ջնջել իր հաշիվը Facebook սոցիալական ցանցում, քանի որ այլևս չի տեսնում դրա առկայության անհրաժեշտությունը: Այս մասին կանցլերը հայտնել է տեսաուղերձի միջոցով:

«Այսօր այն օրն է, երբ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ ֆեյսբուքյան էջին ցուցաբերած ձեր մեծ աջակցության համար: Դուք գիտեք, որ ես այլևս Քրիստոնյա-Դեմոկրատական Միության ղեկավարը չեմ, ուստի ես կջնջեմ իմ ֆեյսբուքյան էջը», - նշել է Մերկելը:

Կանցլերի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հետևել կանցլերի պաշտոնում իր աշխատանքին, կարող են պարզապես հետևել Գերմանիայի դաշնային կառավարության ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին: