Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Աշխատակիցներին զենք են բաժանում

Մանրամասներ
ա

Բելառուսում ԱԻՆ աշխատակիցների մի մասին զենք է հատկացվել ռազմական գործողությունների դեպքում «հայրենիքը պաշտպանելու» համար, իսկ երկրում բնակչության տարհանման վարժանքներ են անցկացվում, ստուգվում են ապաստարանները։ Այս մասին ОНТ-ին հայտնել է Բելառուսի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վադիմ Սինյավսկին։

Նրա խոսքով, ԱԻՆ որոշ աշխատակիցներ կարող են զինված լինել, որպեսզի բանակին հավասար «պաշտպանեն հայրենիքը» հակամարտության կամ ռազմական գործողությունների դեպքում։ Կատարվել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համապատասխան հրամանը, զենք է ստացել պաշտպանության նախարարությունը, նշել է ԱԻՆ ղեկավարը։

Սինյավսկին նաև ասել է, որ Բելառուսում կան ավելի քան 5000 տարբեր փակ կառույցներ, որոնք կարող են օգտագործվել հրթիռային հարձակումների դեպքում բնակչությանը ապաստան տալու համար։