Եգիպտոսի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Կիևից և լքել Ուկրաինան

Մանրամասներ

1

Եգիպտոսի ԱԳՆ-ն և Ուկրաինայում Եգիպտոսի դեսպանատունը կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ հեռանալ Կիևից և լքել Ուկրաինան։ Այս մասին հայտնում է Egypt Today-ը։

Նրանք, ովքեր որոշել են մնալ, պետք է իրենց տվյալները ճշտեն դեսպանատան հետ։

Ավելի վաղ Չինաստանի, ԱՄՆ-ի, Ղազախստանի և Ուզբեկստանի դեսպանատները նույպես կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան։