Էրդողանը Փաշինյանից պահանջել է բացել «Զանգեզուրի միջանցքը» և հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից

Մանրամասներ

1

«Փակագիծ» տելեգրամ ալիքը տեղեկացնում է, որ Al-Monitor պորտալը մանրամասներ է հաղորդել Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։

Ըստ աղբյուրի, Փաշինյանը Էրդողանին աջակցություն է խնդրել հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանների գծանշման հարցում։

Al-Monitor-ի փոխանցմամբ՝ Էրդողանն իր հերթին Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»։

«Փակագծի» դիտարկմամբ՝ Զանգեզուրի միջանցքը չափազանց կարևոր է Թուրքիայի համար Անդրկասպյան տրանսպորտային երթուղու նախագծի շրջանակներում։ Նշված միջանցքը կմիացնի Թուրքիան և Ադրբեջանը, կհեշտացնի առևտուրը Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև և առավել եւս՝ կկտրի Սյունիքի մարզը Հայաստանից։