Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու Պուտինի առաջարկն անիմաստ է. Ֆրանսիա

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը հավանություն չի տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Վլադիմիր Պուտինի առաջարկին, որը վերաբերում է Թուրքիայի տարածքում գազային կենտրոնի ստեղծմանը, որը ռուսական գազը կառաքի Եվրամիության երկրներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Անիմաստ է ստեղծել նոր ենթակառուցվածք, որը մեզ թույլ կտա էլ ավելի շատ ռուսական գազ ներկրել»,- ասել են Ելիսեյան պալատում։ «Հյուսիսային հոսք» գազատարի վթարից և «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործումը սառեցնելուց հետո ԵՄ ռուսական գազի մատակարարումների ծավալը կտրուկ նվազել է։