Ալիևը հասկանում է, որ բարդ կլինի բնակեցնել հայկական գյուղերը, դրա համար խոսում է իբր 1 մլն ականների մասին․ Մարուքյան

Մանրամասներ

1

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով այն մասին, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բնակեցնում Արցախում գրավված հայկական գյուղերը։

«Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում:

Ահա դա է պատճառը, որ նա որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, նա խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:

Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում»,-գրել է նա: