Մենք խաղ չենք խաղում․ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Բացառվում է․ Սերժ Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում

1

Սերժ Սարգսյան․ Կարևորը․

- Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում, և այդ քաղաքականությունն իրականացնում ենք՝ ելնելով մեր ժողովրդի շահերից։

- Այո, այսօր մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, նրա զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։

- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն, իսկապես, չունի ռազմական լուծում։ Ուստի հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով. կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում, երկուսին էլ մենք պատրաստ ենք։

- Պետք չե ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից։ Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է մեզ ռազմական գործողություններով։ Վստահ եմ, եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20 տոկոսի մասին, այլ 25-30 տոկոսի մասին։ Պետք չէ ռազմական գործողություններ սկսել։

- Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու, բացառվում է։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ԲԱ-ՑԱՌ-ՎՈՒՄ Է։