Գերմանիան Ուկրաինային 775 միլիոն եվրոյի ռազմական արտադրանք է մատակարարել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության զեկույցում ասվում է, որ 2022 թվականի առաջին երեք եռամսյակների ընթացքում Գերմանիայի իշխանությունները Ուկրաինային 775 միլիոն եվրոյի ռազմական արտադրանքի մատակարարման թույլտվություն են տվել։ Այս մասին հայտնում է Կոմերսանտը։

Գերմանիան Ուկրաինային մատակարարել է Mars համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ և Gepard ինքնագնաց զենիթային սարքեր։