Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը. Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմում է Արցախի և Հայաստանի նախագահներին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել է Արցախի և Հայաստանի նախագահներին․ «Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։

Մեզանից յուրաքանչյուրը Արցախում և թթ Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։

Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության։

Սամվել ԲԱԲԱՅԱՆ
5.10.2022թ., ք. Ստեփանակերտ»