Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ՊՆ

Մանրամասներ

1

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է: