Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Երևանում հոկտեմբերի 5-ի ցերեկը, հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը կլինի անձրև և ամպրոպ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, հոկտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Մարզերում հոկտեմբերի 5-ի ցերեկը, հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: