«Մենք որոշակի լավատեսություն ունենք՝ կապված խաղաղության գործընթացի հետ». Ալիև

Մանրամասներ
ա

«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի հետ կապված»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը՝ Աղդամի ադրբեջանական ազգային քաղաքաշինական համաժողովում ունեցած ելույթում։

«Վերջերս՝ մի քանի օր առաջ, տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին նման հանդիպումը, մասնավորապես՝ խաղաղ համաձայնագրի նախագծի նախապատրաստման օրակարգով։ Մենք հույս ունենք, որ դա չի երկարի։ Մենք գիտենք մարտավարությունը, որը հայերը սովորաբար օգտագործում են, որպեսզի համաձայնության չգան, ինչպես դա եղավ 28 տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում։ Եթե դա շարունակվի, խաղաղություն չի լինի», – հավելել է Ալիևը։