Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամմադ Բաղերիի հետ։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։
Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ հեռախոսազրույցում Հասանովը ընդգծել է հետևյալը․
- Մենք չենք պատրաստվում գրավել Հայաստանի տարածքը։
- Երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները կարող են լուծվել երկխոսության և բարեկամության միջոցով։
- Մենք Հայաստանի տարածքի հետ կապված նկրտումներ չունենք, մենք մտադիր չենք ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի տարածքը գրավելու համար.
0Comments