Հայաստանը զենք է գնել Հնդկաստանից։ Այս մասին գրում է իրանական Pars Today Տելեգրամ ալիքը։
Ըստ աղբյուրի՝ Երևանը դարձավ հնդկական Pinaka MLRS-ի առաջին օտարերկրյա հաճախորդը, որը մշակվել է դեռևս 1980-ականների սկզբից:
Հիշեցնենք, որ Հայաստանը Հնդկաստանի հետ մոտ 270 մլն ԱՄՆ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել։ Հաղորդվում է, որ պայմանագիրը ներառում է Pinaka MLRS, հակատանկային հրթիռներ և Հայաստանի համար զինամթերքի մի շարք՝ որպես համապարփակ գործարքի մաս։
Pinaka հրթիռային համակարգերի աշխատանքային տեսանյութը՝ ստորև․
0Comments