Ռուսական միջուկային սուզանավն «անհետացել» է ՆԱՏՕ-ի տեսադաշտից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՆԱՏՕ-ն անդամ երկրներին հետախուզական զեկույց է ուղարկել՝ նախազգուշացնելով ռուսական K-329 «Белгород» միջուկային սուզանավի` «բազայից անհետանալու» մասին, որն իր վրա կրում է հայտնի «Ապոկալիպսիսի Պալադին»-ը։ Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:

Ռուսական միջուկային սուզանավի «անհետացումից» անմիջապես հետո ԱՄՆ-ն այն հետևելու և ջերմային ազդակներով հայտնաբերելու նպատակով արբանյակային ցանց է ակտիվացրել, որը սակայն մինչ այս պահը, միջուկային սուզանավին ջրի տակ հայտնաբերելու արդյունք չի տվել։