Պուտինին կհեռացնեն իշխանությունից. Պատրաստությունն արդեն սկսել է

Մանրամասներ
ա

Ռուսաստանն իրեն փակուղի է մտցրել, բայց դեռ կարող է դուրս գալ պատերազմից և չփլուզվել։ Դրա համար անհրաժեշտ կլինի, մասնավորապես, իշխանությունից հեռացնել Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, ըստ Լրագրի՝ տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Ռուսաստանն այս պահին չի կարող կանգ առնել, քանի որ դա միայն կարագացնի նրա մասնատումն ու ոչնչացումը։ Ռուսաստանն իրեն փակուղի է մտցրել, դրանից իրոք հնարավոր է դուրս գալ։ Դա սեփական սխալի խոստովանությունն է՝ դուրս գալով 1991 թվականի վարչական սահմաններից և սկիզբ դնելով ողջ աշխարհի հետ ինչ-որ երկխոսության կառուցմանը։ Բայց դա ինքնաբերաբար նշանակում է իշխանության փոխանցում», ասել է Բուդանովը։

Նրա խոսքով՝ Պուտինին իշխանությունից հեռացնելու որոշակի գործընթացներ արդեն իսկ կան։ «Կա մրցակցություն, չկա մեկ թեկնածու [Պուտինի իրավահաջորդի] համար, կան մի քանիսը», ասել է հետախուզության ղեկավարը: