Սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 7-8 զինծառայող կա, որոնց նույնականացում է իրականացվում այժմ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է»,- ասաց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։

Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում։