Եռակողմի 9-րդ կետում հակասություններ կան ՀՀ սուվերենության սկզբունքին և ՀՀ սահմանադրությանը․ Դրանք ապօրինի են, վավերական չեն, և առանց ՀՀ և միջազգային իրավունքի խախտման չեն կարող իրագործվել

Մանրամասներ

1

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ճանապարհների ապաշրջափակման մասին է, նախ սրա մասին է, ոչ թե միջանցքի (կլինի դա արտատարածքային թե ներտարածքային):

Տարածաշրջանային ճանապարհները պիտի ապաշրջափակվեն հայելային համաչափության պայմանով, երկու պետությունների համար անվտանգության և վերահսկման միեւնույն կարգավիճակով։

Սա է 9-րդ կետի էությունը` ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ։

Սրա իրագործումից հետո միայն կարելի է քննարկել, թե ինչն է մնացել Չիրագործված, օրինակ, արդյո՞ք Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապ չունեն Նախիջևանի հետ։ Իհարկե չեն կարող կապ չունենալ, եթե ճանապարհներն ապաշրջափակված են։

9-րդ կետը մնացած մանրամասները հակասում են ՀՀ սուվերենության սկզբունքին, հակասում են ՀՀ սահմանադրությանը, և չեն կարող իրագործվել, առանց ՀՀ և միջազգային իրավունքի խախտման։ Դրանք ոչ միայն վավերական չեն, այլև ապօրինի են։

Ավելի լավ է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում կորցնել տարածքներ Սյունիքում, հետագայում դրանք հետ բերելու հաստատակամությամբ, քան այսօր հանձնել ՀՀ տարածքում մեր գերիշխանության ԻՐԱՎՈՒՆՔԸ։ Իրավունքի կորստից հետո, ոչինչ չես կարող հետ բերել, ոչ զենքով, ոչ էլ դիվանագիտությամբ։

Հայկ Մանասյան