Զորամասի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել․ ՊՆ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: