Ռուսաստանին միացվող տարածքներին հարվածները Մոսկվան կդիտարկի որպես ագրեսիա Ռուսաստանի դեմ. Կրեմլ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ուկրաինական հնարավոր հարվածներն այն տարածքներին, որոնք կդառնան Ռուսաստանի Դաշնության մաս, կդիտարկի որպես ագրեսիայի ակտ Ռուսաստանի դեմ, գրում է interfax.ru-ն։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչպես է Ռուսաստանը դիտարկելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող նոր տարածքների ուղղությամբ հնարավոր հարվածները. դա կդիտարկվի որպես Ռուսաստանի դեմ ագրեսիա համապատասխան պատասխանո՞վ, թե՞ դա կլինի այլ բան։

«Ոչ, այլ բան չի լինի»,- ասել է Պեսկովը։

Սեպտեմբերի 23-ից 27-ը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեներ են անցկացվել։ ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է մարդկանց 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը։

Պուտինը սեպտեմբերի 30-ին Կրեմլում կմասնակցի Ռուսաստանին նոր տարածքների միացման մասին պայմանագրերի ստորագրման արարողությանը: