Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ. Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ Ադրբեջանի կողմից չարդարացված ագրեսիայի ենթարկված Վարդենիս այցելությունից հետո։

«Շատ օգտակար է այցելել սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած հարձակումներից տուժած վայրերը։ Շատ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել։ Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը Twitter-ի իր գրառման մեջ