ԱՄՆ-ը կմեծացնի Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը․ Պենտագոն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները քննարկում են Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության ընդլայնման, այդ թվում նաև ուկրաինական զինված ուժերի զինվորների ու սպաների վերապատրաստման հավանականակությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք մեր դաշնակիցների հետ քննարկում ենք Ուկրաինային՝ իր տարածքները պաշտպանելու հարցում աջակցության նոր միջոցների տրամադրումն ու շարունակելու ենք դա անել», - հայտարարել է Օսթինը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի զինվորների ու սպաների վերապատրաստումից բացի, Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցները մտադիր են օգնել ուկրաինական բանակին նաև լոգիստիկայի և լրացուցիչ սպառազինությունների մատակարարման հարցում։