Ֆինլանդիան կարող է զբոսաշրջիկների համար Ռուսաստանի հետ սահմանը փակել լույս ուրբաթ գիշերը

Մանրամասներ
ա

Ֆինլանդիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին կարող Է որոշում ընդունել Ռուսաստանի հետ նոր սահմանային ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին, հաղորդել են ֆիննական ԶԼՄ-ները:

YIe հեռուստահեռարձակող պորտալը, վկայակոչելով Helsingin Sanomat թերթին, հաղորդել Է, որ նոր ռեժիմը կհիշեցնի այն կանոնը, որը սահմանվել Էր COVID-19-ի բռնկման ժամանակ. երկիր կարելի կլինի մուտք գործել միայն հատուկ հանգամանքների դեպքում:

Helsingin Sanomat-ի տվյալներով՝ ՌԴ-ից զբոսաշրջիկների համար մուտքի արգելքը կարող Է սահմանվել լույս սեպտեմբերի 30-ի գիշերը: Կարելի կլինի ստանալ աշխատանքային կամ ուսանողական այցագիր, նաեւ Ֆինլանդիա այցը կթույլատրվի մերձավոր ազգականներին այցելելու համար:

Helsingin Sanomat-ի տվյալներով, երկրի իշխանությունները նոր այցագրային քաղաքականության մասին կհայտարարեն ճեպազրույցում: Այս ամսին ավելի վաղ Ֆինլանդիայի իշխանությունները հաղորդել Էին, որ պլանավորում են արգելել Ռուսաստանից շենգենյան այցագրերով զբոսաշրջիկների մուտքն իրենց տարածք, որոնք տրվել են ինչպես Ֆինլանդիայի, այնպես Էլ ԵՄ-ի մյուս երկրների կողմից:

Սեպտեմբերի 19-ից Էստոնիան, Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը փակել են սահմանները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Ֆինլանդիան ներկայում մնում Է ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ սահմանակից միակ երկիրը, որի տարածքով ռուսաստանցիները կարող են Եվրամիություն մուտք գործել տուրիստական այցագրերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: