Եվրամիությունը կարգելի Ռուսաստանից պողպատի և թանկարժեք մետաղների ներմուծումը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունը պատրաստվում է արգելել պողպատե արտադրանքի, թանկարժեք քարերի և մետաղների ներմուծումը Ռուսաստանից: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկների նախագիծը։

Սակայն առաջարկվող պատժամիջոցների ցանկում ադամանդը ներառված չի։ Ներմուծման սահմանափակումները վերաբերում են միայն ոսկերչական արդյունաբերության մեջ օգտագործվող որոշակի տարրերին՝ քարեր, թանկարժեք մետաղներ: Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ռուսական ալմաստ արտադրող «Ալռոսա» ընկերության դեմ: