Հայաստանի տարածքն օկուպացված է. Երեկ հարված հասցրած Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվել են ՀՀ տարածքում. Փաշինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արեւելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն են իրականացրել եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսեւորումն է: Ընդ որում,  ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում եւ Ադրբեջանի ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն  ՀՀ տարածքից»,-ասաց նա: