Հայկական կողմն ունի մեկ վիրավոր․ Թշնամին նույնպես հայտնում է մեկ վիրավորի մասին

Մանրամասներ

1

Ըստ ոչ պաշտոնական լուրերի՝ հայկական կողմն ունի վիրավոր։ Թշնամին նույնպես հայտնում է մեկ վիրավորի մասին։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Թշնամին հայտնել էր Ադրբեջանի ԶՈւ մեկ վիրավորի մասին։

ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ժամը 21:00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։