Բաղրամյան 26 տելեգրամ ալիքի աղբյուրները հայտնում են, որ ժամը 21:00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է, սակայն չի բացառվում Ադրբեջանի ԶՈւ կողմից նոր սադրանքների և էսկալացիայի հնարավորությունը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Թշնամին հայտնել էր Ադրբեջանի ԶՈւ մեկ վիրավորի մասին։
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնել էր, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
0Comments