Ղազախստանը դադարեցնում է ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

«Բիլայն Ղազախստան» ընկերությունը հոկտեմբերի 5-ից կդադարեցնի իր հարթակներում ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատորի մամուլի ծառայությունը:

Ըստ տարածած հաղորդագրության դադարեցվում է «Дом кино», «Победа», «О!», «Первый канал СНГ», «НТВ МИР», «Карусель International», «Россия-24», «Музыка Первого», «РТР-Планета», «Время: далекое и близкое», «Телекафе», «Поехали», «Дом кино Premium HD», «Бобер», «Россия-К» հեռուստաալիքների հեռարձակումը։