Louis Vuitton ընկերության նախագահի կարողությունը 1 օրում աճել է 4 մլրդ դոլարով

Առնոյի կարողությունը կազմում է 76.9 մլրդ դոլար
Live24.am-ը ներկայացնում է

1

Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ, 69-ամյա  Բեռնար Առնոն 1 օրում հարստացել է 4.3մլրդ դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։

Ֆրանսիացի գործարարի կարողությունն աճել է LVMH տարեկան հաշվետության հրապարակումից հետո ակցիաների թանկացման արդյունքում։ Նախօրեին ընկերության 1 ակցիան գնահատվում էր 279 եվրո, որը առավելագույն ցուցանիշ  էր նախորդ մի քանի տարիների համեմատ։

Bloomberg-ի գնահատմամբ, Առնոյի կարողությունը կազմում է 76.9 մլրդ դոլար։ Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում Բեռնար Առնոն զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 1-ին։