«Սա կեղծիք է, էլ ո՞նց ասեմ»․ Սամվել Մարտիրոսյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հերթական կեղծիքի մասին է զգուշացնում։

«Սա կեղծիք է, էլ ո՞նց ասեմ։

Մի սպասեք, որ մեկը ձեզ, անկապ տեղը, նվեր կտա կամ փող։ Ու սրա նման ֆեյքեր կան «Երեւան սիթի», «Սամսունգ», «Բեկո», «Նիսան», «Իկեա»։ Երևի ուրիշ ֆիրմաներով էլ կլինի։ Ձեզանից բանկային քարտի տվյալները են ուզելու ու առկա ամբողջ փողը տանեն։ Ա դե եթե փողը չգիտեք, էլ ոնց ծախսել, բանակին ուղարկեք, ՈՄԱ-ին ուղարկեք, հիվանդ երեխաներին փոխանցեք։ Բայց անառակ գողերին մի տվեք։

Ողբերգություն է, թե որքան մարդ է հավեսով խաբնվում»,-գրել է նա։