Ուկրաինան ԱՄՆ-ից NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր է ստացել․ Զելենսկի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ուկրաինան ստացել է ամերիկյան NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է CBS-ին տված հարցազրույցում։

«Մեզ պետք է, որ ԱՄՆ-ն առաջնորդություն ցուցաբերի և ՀՕՊ համակարգեր փոխանցի Ուկրաինային: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Բայդենին և Կոնգրեսին դրական որոշման համար, որն արդեն հաստատվել է: Մենք ստացանք NASAMS», – ասել է Զելենսկին: