Կարծես Կիևից ուղարկված լինեն. Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է զինկոմիսարներին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ռուսաստանցի հայտնի պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանին խիստ վրդովեցրել է հայտարարված զորակոչի ժամանակ զինկոմիսարների աշխատանքը։ Նա Թվիթերում քննադատել է իրականացվող աշխատանքները։

Սիմոնյանի խոսքով, ուսանողներին, 35 տարեկանից բարձր անձանց չպետք է զորակոչեն, բայց ծանուցումներ են ուղարկում առանց այդ պահանջներին հետևելու։

Նա սպառնացել է զինկոմների անուններ հրապարակել, եթե իրավիճակը չշտկվի։ Սիմոնյանի խոսքով, զինվորական կոմիսարները մարդկանց հետ դիտավորյալ այնպես են վարվում, կարծես Կիևից են նրանց ուղարկել։