Իլոն Մասկը հայտարարել է Իրանում Starlink արբանյակային ինտերնետ ցանցի գործարկման մասին

Մանրամասներ
ա

SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է Իրանում Starlink արբանյակային ինտերնետ ցանցի գործարկման մասին։ Այս մասին նա գրել է Թվիթերում՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրառման, որը վերաբերում էր ԱՄՆ Ֆինանսների քարտուղարության արտոնագրի տրամադրմանը, որը թույլ է տալիս իրանցիներին «կապի ավելի լայն հնարավորություններ տրամադրել իրանցիներին՝ հակազդելու Իրանի կառավարության գրաքննությանը»։

«Սթարլինկն ակտիվանում է»,- գրել է Մասկը Թվիթերում։