Ճապոնիայում ավելի քան 2,2 մլն գրիպով հիվանդ կա

Երկրում գրիպի համաճարակ է բռնկվել
Japan

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ երկրում գրիպի ուժեղ համաճարակ է: 
Ճապոնիայում այս ձմեռ ավելի քան 2,2 մլն մարդ հիվանդացել է գրիպով, գրում է jqnews.com կայքը:
Մասնավորապես՝ հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիայում հիվանդանոցները միջինը 57 գրիպով հիվանդի են սպասարկել, ինչը 1999թ.-ից ի վեր ռեկորդային ցուցանիշ է: 
Ճապոնացի բժիշկները խորհուրդ են տալիս ավելի հաճախ լվանալ ձեռքերը, պաշտպանիչ դիմակներ կրել և առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի:
Երկրի տարբեր շրջաններում անգամ գրիպի հետևանքով մահացության դեպքեր են գրանցվել: