Անպատասխանատու հռետորաբանություն է. Սպիտակ տունը՝ միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարության վերաբերյալ

Մանրամասներ
ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Մոսկվայի կողմից ցանկացած միջոց օգտագործելու պատրաստակամության մասին հայտարարությանն ԱՄՆ-ում լրջորեն են վերաբերվել: Այս մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Սակայն Վաշինգտոնը դեռևս չի տեսնում ռազմավարական զսպման ուժերի պատրաստվածության բարձրացման անհրաժեշտություն, ընդգծել է Քիրբին։

«Սա անպատասխանատու հռետորաբանություն է միջուկային տերության համար... Մենք դրան լուրջ ենք վերաբերվում, որքան կարող ենք վերահսկում ենք նրանց ռազմավարական կոնֆիգուրացիան, որպեսզի անհրաժեշտության դեպքում շտկենք մերը: Այս պահին մենք որևէ նշան չենք տեսնում, որ դա պահանջվում է»,- ասել է Քիրբին։