«Առավոտյան Գլորիա»․ Սա մինչև հազար կիլոմետր երկարության հասնող ամպի հազվագյուտ տեսակ է

Մանրամասներ

1

Լուսանկարում ամպի հազվագյուտ տեսակ է, որը հայտնի է որպես «Առավոտյան Գլորիա - Morning Gloria» անվանումը ստացած ամպ։ Այս ամպերը կարող են հասնել մինչև հազար կիլոմետր երկարության և գտնվում են մինչև երկու կիլոմետր բարձրության վրա։

Պտտվող խողովակներ հիշեցնող երկար հորիզոնական ամպերը ձևավորվում են, երբ խոնավ, սառեցնող օդի հոսքը հանդիպում է ինվերսիոն շերտին՝ մթնոլորտի մի հատվածի, որտեղ օդի ջերմաստիճանն աժում է բարձրությանը զուգահեռ:

Այս ամպերը և շրջակա օդը կարող են օդանավերի համար վտանգավոր տուրբուլենտ իրավիճակներ առաջացնել: «Morning Gloria» ամպերը կարող են ժամում 60 կիլոմետր արագություն զարգացնել, մինչդեռ մակերեսին քամի գրեթե չկա։