Աստանայի կենտրոնական զբոսայգում պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդի պատվին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի որոշմամբ Աստանայի կենտրոնական զբոսայգու պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պատվին. Ղազախստանի սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաեւն այդ մասին Չառլզ Երրորդ թագավորին հայտնել է Բուքինգհեմյան պալատում սգո ընդունելության ժամանակ, հաղորդել է սենատի մամուլի ծառայությունը:

Աշիմբաեւը նաեւ ցավակցություն է հայտնել թագավորին Տոկաեւի անունից:

Չառլզ Երրորդը երախտագիտություն Է հայտնել հանգուցյալի նկատմամբ նման բարի վերաբերմունքի եւ ուշադրության համար՝ ամենալավ մաղթանքներ ու շնորհակալություն հայտնելով հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին»,-նշել են մամուլի ծառայությունում:

Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունը կանցկացվի սեպտեմբերի 19-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: