Եվրամիությունում կտրուկ թանկացել է հացը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հացը Եվրամիությունում դեռ երբեք այդքան թանկ չի եղել, ինչպես 2022 թվականի աշնանը. օգոստոսին աճն անցյալ տարվա համեմատությամբ միջին հաշվով կազմել Է 18 տոկոս: Այն ամենից շատ թանկացել Է Հունգարիայում (պլյուս 60 տոկոս), արձանագրել են «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունում:

Հաղորդվում Է, որ ԵՄ-ում հացի թանկացումը գերազանցել Է գնաճը, որն օգոստոսին հասել Է 10 տոկոսի:

Հացի թանկացումն ամենաքիչն զգացել են Ֆրանսիայում. այնտեղ գները բարձրացել են 10 տոկոսով, Բելգիայում թանկացումը կազմել Է 13 տոկոս:

«Եվրոստատ»-ում հացի գների աճը բացատրում են Ուկրաինայի իրադրությամբ, ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամով, ինչպես նաեւ Էներգետիկ ճգնաժամով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: