Էս տեխնոլոգիաների համար ոչ լոգիստիկա է պետք, ոչ էլ` բյուջե. Ընդամենը կամք է պետք. Արթուր Դանիելյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Բավականին զավեշտալի է տեսնել, թե ոնց են ռուս գործակալները Հայաստանում իրենց քարոզում որդեգրում նույն մարտավարությունը, ինչ լիբերալները ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում, որտեղ մինչ օրս բնակչության 25%-ը պարբերաբար հաճախում է եկեղեցի, ձախական լիբերալներին հաջողվել է մարդկանց համոզել, որ Աստված կոչվածը մեծ սպիտակ մորուքով պապիկ է, որ ամպերից նստած մեզ է նայում: Հաջորդ փուլով նրանք ցույց են տալիս աշխարհի բոլոր «անարդարություններն» ու հռետորական հարց տալիս` արդյոք Աստված սա թույլ կտար, եթե նա լիներ: Օրինակ՝ արդյոք աստվածը թույլ կտար, որ 3 տարեկան անմեղ երեխան քաղցկեղից մահանար, աստիճանաբար գալով այն եզրահանգման, որ աստված չկա:

Նույն անալոգիայով մեր մոտ գործակալական ցանցը համոզել է, որ մեզ փրկիչ է պետք, ով կգա ու մեր բոլոր մեղքերն ինքնազոհաբար ու դե բնական է խերոսաբար կսրբի, կտանի: Ու երբ ԱՄՆ-ի երկրորդ մարդը գալիս է Երևան, սրանք սկսում են բացատրել, որ նա չի կարող լինել փրկիչ ու երբեմն նույնիսկ բավականին լեգիտիմ փաստարկներ են բերում հիմնավորելու այն թեզը, որն ի սկզբանե կեղծ է:

Իրականում այնպես, ինչպես Աստված ամպին նստած բարի պապիկ չէ, այդպես էլ Հայաստանում չի կարող գալ փրկիչ: Սակայն Աստված իրականում կա և նույն կերպ Հայաստանի համար փրկություն կա և այն Աստծո մեջ է, այսինքն բանականության մեջ, ոչ թե կռապաշտության:

Կռապաշտ մարդը, լինելով սահամանափակ, ներկայիս իրավիճակում ասում է՝ մեզ զենք տվեք, կռվենք: Մինչդեռ բանական մարդը տեսնում է, որ Ուկրաինայում զենքի առումով Ռուսաստանն անգամներով գերազանցում է իր հակառակորդին, բայց միևնույն է պարտվում է, ու դրա հիմքում ՆԱՏՕ-ի զենքի որակը չէ, այլ ուկրաինացու որակն է: Որակ, որ հետևողականորեն դաստիրակավել է 8 տարվա ընթացքում: Ուկրաինացիք 3 ամիս պաշարված Մարիուպոլը պահեցին, ոչ թե զենքի, այլ կամքի ու գիտելիքի, այսինքն մարդկային որակների շնորհիվ: Հետո արդեն իր գործն արեց դիպլոմատիան, զենքը, պատժամիջոցները և այլն... Բայց սկզբից կամքն էր կամ, ինչպես կասեին այլոք, «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստուած էր»:

Փելոսին եկավ Երևան բառացիորեն կրկնեց վերոնշյալը, ասեց՝ «ընտրությունը ձերն է»: Դա չի նշանակում, որ եթե մենք ընտրենք ՀԱՊԿ-ից դուրս գալ ու մտնել ՆԱՏՕ մեզ ամերիկան միջուկային զենք կտա: Դա նշանակում է, որ եթե դուք կամք ունեք միջանցքը պահանջող ՖՍԲ-ի նամակին ի պատասխան ոչ թե պարզաբանում խնդրեք, այլ պասլատ անեք, ու եթե դուք կամք ունեք Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս ու այնտեղ բերել իրական խաղաղապահներ, ապա ամերիկան իր մասով իր գործը կանի: Ու գործն այդ զենք բերելը չէ, այլ այն, որ Ադրբեջանում աստիճանաբար ի հայտ կգան բլոգրեներ ու ակտիվիստներ, որ խաղաղսիրություն կքարոզեն, լրատվականներն անդադար կխոսեն սոված բանակի մասին, ընդդիմությունն էլ պոպուլիզմով ժողովրդի խելքը կուտի: Իսկ Հայաստանում տեղի կունենա հակառակը, այստեղ կսկսեն ի հայտ գալ մարդիկ, որ սոված, ծարավ ու վիրավոր վիճակում մեր «Մարիուպոլը» ամիսներով կպահեն: Էս տեխնոլոգիաների համար ոչ լոգիստիկա է պետք, ոչ էլ` բյուջե: Ընդամենը կամք է պետք:

Պետք է ընդամենը կամք, որ հելնես ասես, որ «Հարապարակ» օրաթերթը, որն իրանցի գեներալների գալու օրը գրում է, որ Իրանը 160 հայ զինվոր է գերևարել, հանցագործ է ու պիտի նստի: Պետք է կամք հրապարակելու համար միջանցքը պահանջող ՖՍԲ-ի նամակը ու ցույց տալու համար, թե ով է վերջին գրոհի իրական հեղինակը: Ընդ որում, խոսքը Փաշինյանի կամքի մասին չէ: Հրապարակի հոդվածը տասնյակ հազարավոր մարդիկ են կարդացել ու բանական հատվածը հո լավ գիտի` դա ինչ էր, հենց բանական մարդիկ, Աստծով ապրող մարդիկ պիտի պահանջեին ձերբակալել դրանց: Կառավարությունում մի քանի հարյուր մարդ գիտի ՖՍԲ-ի նամակի մասին, մեկը գտնվե՞ց, որ ինֆոն գոնե արտահոսի... Կամ իմ արտահոսելուց հետո գեթ մի լրագրող գտնվեց, որ փորձի ճշտի իսկությունը: Եվ առհասարակ քանի հայրենասեր փրկիչ գտնվեց որ ասի Փարուխը ով ա հաձնել... Կամք է պետք, ոչ թե փրկիչ:

Կամքը հենց լինի էնքան զենք կունենանք, որ դնելու տեղ չենք ունենա: Իրանի նման ռազմարդունաբերություն աշխարհում քչերն ունեն...

Հ.Գ. Մի փոքր ժամանակ ծախսեք ու կարդացեք ոնց էր «մեծ սատանա» Ամերիկան Ռեյգանի հակաիրանական ելույթների ներքո 1981-1986 թվականներին ահռելի քանակի զենք ծախում Թեհրանի ԱՄՆ դեսպանատնում պատանդ պահող Իրանին:

Արթուր Դանիելյան