Երկրում «հայրենասերների» մի խումբ կա, որոնց համար ավելի լավ է Հայաստանը կործանվի, քան թե փրկվի առանց Ռուսաստանի օգնության

Փելոսիի` Հայաստան այցին զուգահեռ, Ադրբեջան է այցելել Ռուսաստանի իր կոլեգա Վոլոդինը...
ա

ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԻԱԿՆ էր,որ ասեց "Սյունիքսկի օբլըսծյով" պիտի Ադրբեջանը կապ ունենա Նախիջևանի հետ։Կրկնում եմ ,ՄԻԱԿ երկրի ներկայացուցիչն էր,որ նման բան ասեց։

Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսում Հայաստանի հետ շփման գծի տարբեր հատվածներում,որտեղ տեղակայված են նաև ռուս "խաղաղապահ" կոչեցյալները,բայց դա չի խանգարում ,որ մտնեն Հայաստանի սուվերեն տարածք ու հարյուրավոր (տարբեր հաշվարկներով,նույնիսկ հազարավոր) քառակուսի կմ տարածքներ օկուպացնեն։ Ռուս "խաղաղապահները" ոչ միայն "չեն կարողանում" կատարել իրենց բուն առաքելությունը,այլև բանակցում են ադրբեջանցիքի հետ,որպեսզի մեր ԱԻՆ-ի ու Շտապ օգնության աշխատողները մտնեն դիակներ հանելու ու գերեվարվում են։

Էս պահին Սյունիքի ճակատագիրը կախված է միայն մեկ երկրից`Իրանից,որն արդեն տեւական ժամանակ է բոլոր հարթակներում հայտարարում է,որ թույլ չի տալու հայ-իրանական սահմանի որեւէ փոփոխություն։

Ու էս նույն ժամանակ ,Հայաստան է այցելում աշխարհի ամենաազդեցիկ երկրի ամենալուրջ քաղաքական գործիչներից մեկը։ Ու հայ "հայրենասերների" մի ստվար խումբ ,երեկվանից փորձում է Փելոսիի այցի հետ կապված սպասելիքների "հիասթափության" ալիք գեներացնել,կակ բուդտո ԱՄՆ-ն ա Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ու ԱՄՆ -ն ա տարբեր միջպետական պայմանագրերով պարտավորված պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ակամայից հիշեցի 44 օրյա պատերազմի օրերին Իրանից Հայաստան ժամանած մի խումբ գեներալների այցից հետո,էդ նույն կուտոկի կողմից հանրությանը դեզինֆորմացիաներով կերակրելու դեպքերը,երբ օրինակ Գռապառակ օրաթերթը գրեց ,թե իբր պատերազմի ժամանակ 160 հայ զինվոր է փախել Իրան ու իրանցիք գերության մեջ են պահում մեր զինվորներին ։Ու ոչ մեկ հետո էդ ստորության հեղինակներին չասեց բա այ չաթլախներ,չե՞ք ամաչում,որ նման մուտիտներ եք տարածում ,այն էլ մի երկրի դեմ,որը ներկայիս իրավիճակում էն եզակինրից ա,որ կարող է մեզ օգնել։

Ճիշտն ասած,ես չեմ զարմանում նման ստորություններից,որովհետեւ էս երկրում "հայրենասերների" մի խումբ կա,որոնց համար ավելի լավ է Հայաստանը կործանվի,քան թե փրկվի առանց Ռուսաստանի օգնության։

Հ.Գ.Հա,ի դեպ,Փելոսիի`Հայաստան այցին զուգահեռ,Ադրբեջան է այցելել Ռուսաստանի իր կոլեգա Վոլոդինը...

Դավիթ Բաղդասարյան