Հստակ պատժամիջոցները կարող են կանգնեցնել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ. Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
ա

Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ, քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։ Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հայտնեց՝ հանդիպման ընթացքում խոսել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին:

«ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար, հստակ պատժամիջոցները կարող են կանգնեցնել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ»,- ասել է Սիմոնյանը: