Մոսկվայում շատ լավ գիտեն՝ ովքեր են Սերժն ու Լևոնը... Նենց, որ թեթև տարեք. Արթուր Դանիելյան

Մանրամասներ
ա

Ֆեյսբուքյան ժապավենս լցվեց հակալևոնական քարոզչությամբ ի պատասխան լևոնական երիտթևի «ռուսամետ» ֆլեշմոբի:

Ասեմ ձեզ Տեր-Պետրոսյանը նույնքան ռուսամետ է, որքան Սերժը, այսինքն երկուսն էլ զրո են էդ առումով:

Սակայն երկուսն էլ վերին աստիճանի պետականամետ են:

Հետևաբար այս օրերին քոչի, վախվորած սպասողական վարքագծի ֆոնին, «պապին» Կոպիռկինին ցույց ա տալիս, որ նա չի վախում օգնել Մոսկվային նույնիսկ քաղաքակա առումով ամենա ոչ բարենպաստ պայմաններում:

Մոտիվացիան էլ շատ պարզ ա՝ Լևոնն էլ, Սերժն էլ փորձում են վերացնել Հայաստանի ներսում գործող հինգերորդ շարասյունը` Քոչարյանի տակից տանելով «մոսկվան»:

Ու ասեմ ձեզ` ճիշտ են անում:

Ըստ իս ապարդյուն են անում իհարկե, որովհետև Մոսկվայում շատ լավ գիտեն, ովքեր են Սերժն ու Լևոնը... բայց զուտ անձնուրացությունն ու սեփական վարկանիշի հաշվին հետևողական պետականամետ գործը հարգանքի ու նույնիսկ խոնարհումի արժանի է:

Նենց, որ թեթև տարեք՝ պոկեռ ա խաղում են էլի հին վոժդերը....

Արթուր Դանիելյան