Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում․ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ

Մանրամասներ

1

Այս պահին տեղեկություններ կան, որ վտանգված է փխրուն հրադադարը, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը Նախիջևանի ուղղությամբ՝ իր անօրինական նկրտումները իրականացնելու և Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու համար։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը խոշոր ռազմական հարձակում է սկսել Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների դեմ։

«Ադրբեջանը կիրառել է սպառազինության լայն տեսականի, այդ թվում՝ հրետանի և հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանը ագրեսիա է ցուցաբերել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, ինչը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Մեղավորը անուն ունի՝ Ադրբեջան, որը թշնամաբար է վարվում Հայաստանի նկատմամբ»,- հավելեց Մարգարյանը։