Լուրջ պատերազմը, որը կարող է սկսվել Կովկասում, կլինի պատերազմ՝ Իրանի դեմ․ Բայց մենք պատրաստ ենք․ ԻՀՊԿ

Մանրամասներ

1

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը քիչ առաջ հայտարարել է․ «Լուրջ պատերազմը, որը կարող է տեղի ունենալ Կովկասում, կլինի պատերազմ՝ Իրանի դեմ։ Բայց մենք պատրաստ ենք։ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Իրանի վրա 3-րդ երկրի կողմից շատ լուրջ հետեւանքներ կունենա նրանց համար»։

Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 14–ից Իրան-Հայաստան սահմանին տեղակայվել են Իրանի Զինված ուժերի զրահատանկային եւ հետեւակային ստորաբաժանումներ, որոնք բերված են 100 տոկոս մարտական պատրաստականության: