Բաքուն օկուպացրել է ևս 10 քառակուսի կմ տարածք․ Փաշինյան

Մանրամասներ

«Նախորդ տարվա մայիսի 12-ին Ադրբեջանը մեր երկրից 40 քառակուսի կմ տարածք է օկուպացրել, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կմ օկուպացրել են մեր երկրից»,- ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիրքային կորուստների մասին հարցին։ Ըստ նրա՝ ագրեսիա է տեղի ունեցել ՀՀ նկատմամբ, և Բաքվի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից։