1000 դոլարանոց հազվագյուտ միրգ՝ Ինդոնեզիայում

Ծառը պտուղ է տալիս 3 տարին մեկ անգամ

Ինդոնեզիայում 1000 դոլարով վաճառվում են Դուրիան կոչվող հազվադեպ մրգի պտուղները, որոնք մեծ իրարանցում են առաջացրել զբոսաշրջիկների շրջանում:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, դուրիանի պտուղները վաճառվում են Արևմտյան Ճավա նահանգում: Այստեղ աճուրդի է հանվել J-Queen տեսակի միրգը, որի արժեքը կազմում է 1000 դոլար:

Այն աճեցրել է Ակա անունով 32-ամյա հողագործը, որը պատմել է, որ միրգը ստացել է երկու հոյակապ տեսակի խաչասերմամբ: Ծառերը, որոնք փորձարկել է հողագործը, պտուղ են տալիս 3 տարին մեկ:

Հազվագյուտ մրգի վաճառքի վայրը վերածվել է զբոսաշրջային կենտրոնի, որի այցելուները հերթ են կանգնում եզակի մրգի հետ լուսանկարվելու համար: