Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպանի հետ Սեպտեմբերի 12-ին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Կարևորվել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորումը, Արցախի և Հայաստանի միջև անխափան և լիարժեք կապի ապահովումը և այս համատեքստում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը:

Մտքեր են փոխանակվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ: