Հայրենիքի փրկիչները, ովքեր պառլամենտ են մտել, որ «իբր թույլ չտան իշխանությունը երկիրը վաճառի, հիմա մենակ են թողնում, որ իշխանությունն իր վաճառելու ծրագիրը հանգիստ իրագործի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայրենիքի փրկիչները, ովքեր պառլամենտ են մտել, որ «իբր թույլ չտան իշխանությունը երկիրը վաճառի, հիմա մենակ են թողնում, որ իշխանությունն իր վաճառելու ծրագիրը հանգիստ իրագործի

Սա քաղաքական ողբերգություն է: Այս մարդիկ քաղաքական ողբերգություն են: Փաստորեն, հայրենիքի փրկիչները, ովքեր պառլամենտ են մտել, որ «իբր թույլ չտան իշխանությունը երկիրը վաճառի, հիմա մենակ են թողնում, որ իշխանությունն իր վաճառելու ծրագիրը հանգիստ իրագործի (իհարկե, այդպիսի ծրագրի գոյությունը միմիայն իրենց մտքի տափակ արգասիքն է):

Այո՛, այս Ազգային ժողովն ամենախայտառակ ԱԺ-ն է, որովհետև դուք եք այդ պառլամենտի ընդդիմությունը: Իսկ դուք, կրկնում եմ, քաղաքական ողբերգություն եք ոտքից գլուխ:

Ափսոս էդ մանդատը, որ թզբեհի պես ֆռցնում եք ու մարդկանց խաբում եք: Ինչ եղավ Հայաստանի ու Արցախի հետ` պատասխանատվությունից չեք փախչելու։

Անի Սամսոնյան