Դավիթ Անանյանի հանդեպ խորը ատելություն կա

Նա պարգեւավճարների ողջ ֆոնդը բաշխել է իր մերձավորների միջեւ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային ծառայության աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություն կա ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանից:

2018թ. միակ տարին է եղել, երբ հարկային ծառայության աշխատակիցներին պարգեւավճարներ չեն վճարել: Խոսքը ծառայության շարքային եւ միջին օղակի աշխատակիցների մասին է:

Ամանորից առաջ Անանյանը համակարգից մոտ 130 մարդու կրճատեց՝ դրանով վախի մթնոլորտ ստեղծելով աշխատակիցների շրջանում, իսկ պարգեւավճարների ամբողջ ֆոնդը բաշխեց իր եւ իր մերձավորների միջեւ: Բնական է, որ շարքային աշխատակիցները չեն կարող ընդվզել իրենց ղեկավարի դեմ, բայց փաստ է, որ նրա նկատմամբ խորը ատելություն կա նաեւ իր ղեկավարած հաստատությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում